— Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի հղումը՝ https://www.mfa.am/hy/visa/, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ մուտքի արտոնագիր ստանալու ամբողջ ընթացակարգին:
Մանրամասն տեղեկատվության համար սեղմեք հետևյալ հղմանը՝ https://www.mfa.am/en/COVID-19/2021/05/17/covid-19/10955, որտեղ կստանաք Ձեզ հուզող հարցերի պատասխանները:
— Պաշտոնական հրավեր ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր անձնագրի պատճենը հետևյալ էլ. հասցեին՝ :
— Կազմակերպիչները ապահովելու են մասնակիցների տեղաշարժը հյուրանոցներից դեպի մրցաշարի անցկացման վայր ավտոբուսներով խաղից առաջ: Խաղերից հետո յուրաքանչյուր 30 րոպեն մեկ ավտոբուսները կերթևեկեն հետադարձ ուղղությամբ:
Կազմակերպիչները ապահովում են 2600 և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների փոխադրումը: 2600-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստների համար կազմակերպիչները առաջարկում են անհատական փոխադրում, որի համար կարող եք դիմել՝ գրելով հետևյալ էլ. հասցեին՝ tournaments@chessacademy.am:
Ծաղկաձորում հրաշալի աշուն է լինում: Հոկտեմբեր ամիսը համարվում է լավագույն ամիսներից մեկը Ծաղկաձորի համար՝ հագեցած բազմաթիվ գույներով: Վստահաբար, մրցաշարին զուգահեռ վայելելու եք Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը, մաքուր օդը և տեսարժան վայրերը: