Ծաղկաձորը լավագույն և ամենամեծ առողջարանային կենտրոններից է Հայաստանում

Ծաղկաձորի մասին

Ծաղկաձորը սիրված և հայտնի տուրիստական քաղաք է բոլոր եղանակների համար: Այն գտնվում է Կոտայքի մարզում, 50 կմ հեռավորության վրա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքից՝ Երևանից: Տեղակայված է Թեղենիսի արևելյան լանջին:

Ծաղկաձորը նաև շախմատային քաղաք է, որտեղ կազմակերպվել են միջազգային մրցաշարեր՝ «Ծաղկաձոր Օփեն» /2017, 2018/, ՀՀ դպրոցականների օլիմպիադան, ուսումնամարզական հավաքներ և այլ միջոցառումներ: Ծաղկաձորում է կազմակերպվել 2015թ. աշխարհի թիմային առաջնությունը:

  • Դահուկավազք և սնոուբորդինգ
  • Ձյունագնացություն
  • Արշավների կազմակերպում
  • Հեծանվավարություն
  • Այցելություն տեսարժան վայրեր

Այն հիանալի ընտրություն է նաև էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար, քանի որ այստեղ առկա zipline-ը գործում է ամբողջ տարին։

Ծաղկաձորն առանձնանում է նաև պատմական վայրերով, որոնցից է Կեչառիսի վանքը, որը Արևելյան Հայաստանի նշանակալից կրոնական համալիրներից է և Հայկական լեռնաշխարհի լավ պահպանված միջնադարյան ճարտարապետական լավագույն նմուշներից մեկը: Ծաղկաձորում է գտնվում նաև Թեղենիս լեռը, Բջնի ամրոցը:

Ծաղկաձորը տեղակայված է ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա: Կլիման մեղմ է, առողջարար, որի շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Ծաղկաձորում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումները փոփոխական են՝ կախված սեզոնից: