Հոկտեմբերի 4-12

Կանոնակարգ

Ս.թ. հոկտեմբերի 4-ից մինչև 12-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է “ՉեսսՄուդ" շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում (ք. Ծաղկաձոր, Կոտայքի մարզ, ՀՀ):

“ՉեսսՄուդ” շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով:

  • Ա խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից բարձր միջազգային գործակից ունեցող շախմատիստները,
  • Բ խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից ցածր միջազգային գործակից ունեցող և սահմանափակ քանակով վարկանիշ չունեցող շախմատիստները:

Մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:

Ժամանակացույց

Ա խմբի մրցաշար՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Բ խմբի մրցաշար՝ 90 րոպե ամբողջ պարտիայի համար՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է:

Ա խմբի մրցաշար
Հիմնական մրցանակներ Հատուկ մրցանակներ
I 2 500 000 Մ2400 միջազգային վարկանիշ ունեցող 175 000
II 1 750 000 Մ2200 միջազգային վարկանիշ ունեցող 125 000
III 1 250 000 50+ վետերան 150 000
IV 750 000 50+ վետերան 175 000
V 500 000 50+ վետերան 125 000
VI 350 000 Մինչև 18 տ. 150 000
VII 250 000    
VIII 200 000    
IX 150 000    
X 150 000    
Բ խմբի մրցաշար
Հիմնական մրցանակներ Հատուկ մրցանակներ
I 400 000 Մինչև 14 տ. 50 000
II 250 000 Մինչև 10 տ. 50 000
III 200 000 50+ վետերան 50 000
IV 150 000 Կանանց 1-ին տեղ 50 000
V 100 000    
VI 100 000    
VII 50 000    
VIII 50 000    

*Բոլոր մրցանակները հարկվելու են ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն։

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակային տեղերը որոշվում են ըստ՝

  • ա) հատված Բուխհոլցի (-1) գործակցի,
  • բ) Բոխհոլցի գործակցի,
  • գ) սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի,
  • դ) հաղթանակների առավելագույն քանակի

Մրցանակները չեն կիսվում և բաժանվում են համաձայն մրցաշարային աղյուսակում գրաված վերջնական տեղի: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:

Հատուկ մրցանակներ է սահմանել մեր գործընկեր "ChessMood" ընկերությունը մրցաշարի մասնակիցների համար 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք "MoodCoin", որը կարող եք օգտագործել www.chessmood.com կայքում:

Ա խմբի մրցաշար Բ խմբի մրցաշար
Կանանց 1500 I 1500
Մինչև 16տ. 1000 II 1000
Մինչև 16տ. աղջիկ 1000 III 500
Մինչև 14տ. 1000 Կանանց 500
Մինչև 14տ. աղջիկ 1000 Մինչև 10 տ 500
64-րդ տեղ 500    

Հատուկ մրցանակներ է սահմանել մեր գործընկեր "Chessify" ընկերությունը մրցաշարի մասնակիցների համար 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք "ChessifyCoin", որը կարող եք օգտագործել www.chessify.me կայքում:

Ա խմբի մրցաշար Բ խմբի մրցաշար
I 1000 I 400
II 800 II 250
III 600 III 150
IV 300 Կանանց 100
V 200 Մինչև 14 տ 100
VI 100    
VII 100    
VIII 100    
IX 100    
X 100    
Կանանց 500    
Մինչև 18 տ. 200    

Ժամանակացույց

Ա խմբի մրցաշար Բ խմբի մրցաշար
Ժամանում 4 հոկտեմբերի 4 հոկտեմբերի
Մասնակցության հաստատում 4 հոկտեմբերի, 13:00 4 հոկտեմբերի, 13:00
Բացման արարողություն 4 հոկտեմբերի, 14:30 4 հոկտեմբերի, 14:30
1-ին տուր 4 հոկտեմբերի, 15:00 4 հոկտեմբերի, 15:00
2-րդ տուր 5 հոկտեմբերի, 15:00 5 հոկտեմբերի, 15:00
3-րդ տուր 6 հոկտեմբերի, 15:00 6 հոկտեմբերի, 15:00
4-րդ տուր 7 հոկտեմբերի, 15:00 7 հոկտեմբերի, 15.00
5-րդ տուր 8 հոկտեմբերի, 15:00 8 հոկտեմբերի, 15:00
6-րդ տուր 9 հոկտեմբերի, 15:00 9 հոկտեմբերի, 15:00
7-րդ տուր 10 հոկտեմբերի, 15:00 10 հոկտեմբերի, 15:00
8-րդ տուր 11 հոկտեմբերի 15:00 11 հոկտեմբերի, 15:00
9-րդ տուր 12 հոկտեմբերի, 10:30 12 հոկտեմբերի, 10:30
Փակման արարողություն 12 հոկտեմբերի, 17:00 12 հոկտեմբերի 17:00

Մուտքավճարներ

Մասնակիցներ Ա խմբի մրցաշար
ՄԳ. ԿՄԳ Անվճար
2450-ից բարձր միջազգային գործակից ունեցող շախմատիստներ Անվճար
2301-2450 միջազգային գործակից ունեցող շախմատիստներ ՄՎ, ԿՄՎ 10 000
ՖՎ 15 000
Առանց կոչում 20 000
2201-2300 միջազգային գործակից ունեցող շախմատիստներ ՄՎ ,ԿՄՎ 15 000
ՖՎ 20 000
Առանց կոչում 25 000
2001-2200 միջազգային գործակից ունեցող շախմատիստներ ՄՎ, ԿՄՎ 20 000
ՖՎ 25 000
Առանց կոչում 35 000
Մասնակիցներ Բ խմբի մրցաշար
1800-2000 միջազգային գործակից ունեցող շախմատիստներ 15 000
Մինչև 1800 միջազգային գործակից ունեցող շախմատիստներ 20 000
Միջազգային գործակից չունեցող շախմատիստներ /քանակը սահմանափակ 25 000

* Հայաստանի շախմատի ակադեմիայի սաների համար մուտքավճարները կզեղչվեն 20% -ով:

Հյուրանոցներ

Հյուրանոց Սենյակի տեսակը Արժեքը նախաճաշով 1 անձի համար Արժեքը 3-անգամյա սնունդով 1 անձի համար
Ծաղկաձոր Մարիոթ Քոթեջ / երկտեղանոց 30 000
Մեկտեղանոց 40 000
Երկտեղանոց 20 000
Դելյուքս մեկտեղանոց 50 000
Դելյուքս երկտեղանոց 25 000
Էլեգանտ Մեկտեղանոց 20 000 Հյուրանոցում մնալ ցանկացողները կարող են ճաշել և ընթրել /անձը 4000 դրամ/
Երկտեղանոց 11 500
Համալսարանի հանգստյան տուն Մեկտեղանոց 8 000
Երկտեղանոց 8 000
Մինչև 12 տ 6 000
Ալպինա Մեկտեղանոց 12 000
Երկտեղանոց 10 000
Երեքտեղանոց 9 000
Քոթեջ /8 անձ/ 8 000
Գրողների տուն Մեկտեղանոց 8 000
Երկտեղանոց 7 000

• Սենյակների արժեքները նշված են 1 անձի, 1 գիշերվա համար: Սենյակների քանակը խիստ սահմանափակ է։

Գրանցման կարգ

Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը, ժամը 18-00-ն:

Մասնակիցների գրանցումը կատարվում օնլայն տարբերակով: Մրցաշարի պաշտոնական կայքէջում անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, ընտրել համապատասխան ենթամրցաշարը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը։ Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Շախմատի ակադեմիայի հաշվեհամարին: Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը/վարկանիշը, տարիքային խումբը և կոնտակտային հեոախոսահամար:

Բանկային տվյալներ

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիա Բանկ ՓԲԸ
Հ/h` 1570018417800100,
ՀՎՀՀ` 02560522

Կազմակերպիչներ

Հովանավորներ